Լրահոս

11.10.2017 21:03


Խոշոր ավտովթար Երևանում. «Գործարանային» մետրոյի հարևանությամբ BMW-ն բախվել է տրոլեյբուսին

Խոշոր ավտովթար Երևանում. «Գործարանային» մետրոյի հարևանությամբ BMW-ն բախվել է տրոլեյբուսին

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում` «Գործարանային» մետրոյի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 14 US 760 համարանիշի ավտոմեքենան և թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություններիմ զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Այս պահին դեպքի վայր է ժամանում նաև հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:

Այս խորագրի վերջին նյութերը