Աշխարհ

11.10.2017 21:11


Ռուսաստանի օդուժը օրական 150 հարված է հասցնում Սիրիայում միայն մի քաղաքում ԻՊ դիրքերին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի օդուժը օրական 150 հարված է հասցնում Սիրիայում միայն մի քաղաքում ԻՊ դիրքերին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ռազմաօդային ուժերն օրական մինչև 150 ավիահարված են հասցնում Սիրիայի ալ-Մայադին քաղաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքով՝ «Իսլամական պետությունը» անընդհատ փորձում է ալ-Մայադին քաղաք ուղարկել զինյալների նոր խմբեր՝ Սիրիայի կառավարական բանակի դեմ կռիվներ մղելու համար: Ավիահարվածների արդյունքում նրանց մուտքը քաղաք խափանվում է:

Կոնաշենկովը նաև հայտարարել է, որ ՌԴ օդուժը ոչնչացրել է ԻՊ-ի տնտեսական ենթակառուցվածքները Սիրիայում: Ըստ պաշտոնյայի՝ ահաբեկչական խմբավորումը նոր զինյալներ է բերում Սիրիա Իրաքի արևմտյան հատվածից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Սիրիայի կառավարական զորքերը մտել են Դեր Զոր քաղաքից 45 կմ արևելք գտնվող ալ-Մայադին քաղաք։ Իսկ դեռևս սեպտեմբերի սկզբից կառավարական ուժերը մտել են ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ Դեր Զոր նահանգ։

Սիրիայի կառավարական ուժերը ազատագրել են Դեր Զոր քաղաքի մեծ մասը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը