Թուրքական «Ասելսանը» կապի միջոցներ կտրամադրի ուկրաինական ընկերություններից մեկին
Թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը կապի միջոցներ մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել ուկրաինական ընկերություններից մեկի հետ: Այս մասին հայտնում է «Ասելսան» ընկերության կայքը:
Պայմանագիրը, ընդհանուր առմամբ, գնահատվում է շուրջ 43,6 միլիոն ամերիկյան դոլար: Ըստ համաձայնագրի՝ կապի միջոցների մատակարարումները սկսելու են 2018-ին:
Թուրքական ընկերության հաղորդագրությունում չի նշվում ուկրաինական ընկերության անվանումը: Սակայն թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ պայմանագիրը կնքել են «Ասելսան» ընկերության գործադիր խորհրդի նախագահ Իբրահիմ Օզքոլը և Ուկրաինայի պետական «СпецТехноЕкспорт» ընկերության փոխտնօրեն Վլադիսլավ Բելբասը:
Նշենք, որ դեռևս այս տարվա հունիսի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի զինված ուժերում իսրայելական և թուրքական արտադրության կապի միջոցների ձեռքբերման հարցում նախապատվությունը տվել են թուրքական «Ասելսան» ընկերության արտադրանքին:
Դեռևս 2016-ի դեկտեմբերին Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով՝ 2017-ից սկսած՝ 5 տարի Թուրքիան պետք է ֆինանսական օգնություն տրամադրի Ուկրաինային՝ պայմանով, որ այդ միջոցներով Ուկրաինան պետք է գնի թուրքական ռազմարդյունաբերական արտադրանք:
«Ասելսան» ընկերությունը ստեղծվել է 1975 թվականին, այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային, էլեկտրաօպտիկական սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունն իր արտադրանքներն արտահանում է աշխարհի շուրջ 50 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։
Ուկրաինական «СпецТехноЕкспорт» ընկերությունը մասնագիտացած է ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների արտահանման, զենք ու զինամթերքի, հատուկ նշանակության սարքավորումների վերանորգման, արդիականացման մեջ: 2010-ին «Укроборонпром» պետական կոնցերնի ստեղծումից հետո, ընկերությունը ներառվել է դրա կազմում:

Աղբյուրը՝ razm.info