«Wall Street Journal»-ի թղթակցին թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել
Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթի Թուրքիայի թղթակից Այլա Ալբայրաքը թուրքական դատարանի կողմից 2 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտվել: Թուրքական «Gazeteduvar» պարբերականի տեղեկացմամբ՝ Ալբայրաքը դատապարտվել է «ՔԲԿ-ի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Ներկայումս Նյու Յորքում գտնվող լրագրողը հայտարարել է, որ պատրաստվում է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Նա, մասնավորապես, ասել է. «Ականատես լինելով Թուրքիայում ներկայումս տիրող մթնոլորտին՝ այս վճիռը պետք է, որ ինձ բոլորովին չզարմացներ, բայց միևնույնն է անակնկալի եկա»:
Թուրքական դատարանի որոշում է քննադատել է նաև «Wall Street Journal»-ի գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը՝ ասելով. «Սա, անկողմնակալ և անկախ լրագրողի նկատմամբ անարդար և անպատեհ պատիժ է»:
Նշենք, որ Ալբայրաքը հայտնվել է թուրք իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ 2015 թվականի օգոստոսի 19-ին հրապարակվել է վերջինիս հեղինակած «Թուրքիայի քրդաբնակ շրջանում քաղաքացիական պատերազմը թեժանում է» վերնագրով հոդվածը:

Աղբյուրը` Ermenihaber.am