Ամանորի նախաշեմին ձվի սղությունը և դրա գնի կտրուկ բարձրացումը «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ մի քանի պատճառ ունի։
Առաջինը և ամենակարևորը հակամենաշնորհային երևույթների դեմ արդյունավետ պայքարի բացակայությունն է։
-Դեռ մայիս ամսին, երբ որ տեղի էր ունենում դեմպինգը, և շուկայի վերաբաշխում էր սկսվել, ու այդ ժամանակ կտրուկ նվազեցին ձվի գները, այն ժամանակ արդեն այսօրվա իրավիճակի նախադրյալները կային։ Ես՝ որպես սպառողների պաշտպան, ասում էի, որ իջեցումը մեզ համար նպաստավոր է, բայց երբ որ դրա հետևանքով ձեռնարկությունները մեկը մյուսին կուլ կտան, և կսկսվի հակառակ երևույթը, այն ժամանակ մենք նոր կտեսնենք պտուղները։ Այդ ժամանակը հիմա եկավ,-«7օր»-ին ասել է Ա. Պողոսյանը։
Շուկայում ձվի բացակայության և գնի բարձրացման երկրորդ պատճառը, ըստ նրա, Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի կողմից տարբերակված մոտեցում չցուցաբերելն է։ Մասնավորապես, օրինակ, անպատշաճ մակնշման համար այդ հանձնաժողովը բոլոր ձեռնարկություններին նույն գումարով է պատժել.
-Դա, իմ համոզմամբ, նշանակում էր մեծին, հզորին պարգևատրել, իսկ փոքրին սննանկացնել և ոչնչացնել։ Եվ այդպես էլ եղավ։ Մի քանի փոքր ձեռնարկություններ պարզապես սնանկացան ու փակվեցին։
«Սպառողների ասոցիացիա»-ի նախագահի խոսքերով՝ ձվի շուկայում այսօր 2 ձեռնարկություն կա, որոնք զբաղեցնում են դրա 43%-ը, ինչն անթույլատրելի է թե՛ տրամաբանությամբ, թե տնտեսական օրենքներով։
-Նաև այդ 2-ը տարբեր ձեռնարկություններ են, տարբեր սուբյեկտներ, բայց պատկանում են նույն օբյեկտին։ Եվ հետո, այդ ձեռնարկությունների մենեջմենթի բոբիկության խնդիրն էլ կա։ Նրանք պետք է հեռանկարային հաշվարկներ ունենային գրեթե բոլոր պարագաներում, պետք է կարողանային այնպես ծրագրել, որ այս վիճակը չստեղծվեր,-նշել է Ա. Պողոսյանը։
Այդ ձեռնարկություններից Ա. Պողոսյանին նաև վստահեցրել են, որ թեև ձվի արտադրության քանակը նվազել է, բայց իսպառ չի վերացել, իսկ գործարանի արտադրամասերում ոչ մի ձու չի մնում՝ բոլորն առաքվումեն։ Պարզապես հնարավոր է, որ շղթայի մյուս օղակներում են ձուն պահում, որպեսզի վերջին 2 օրերին ավելի բարձր գնով վաճառեն։
Ինչու՞ հանկարծ առաջացավ հավի ձվի սղություն
Ամանորի նախաշեմին ձվի սղությունը և դրա գնի կտրուկ բարձրացումը «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ մի քանի պատճառ ունի։
Առաջինը և ամենակարևորը հակամենաշնորհային երևույթների դեմ արդյունավետ պայքարի բացակայությունն է։
-Դեռ մայիս ամսին, երբ որ տեղի էր ունենում դեմպինգը, և շուկայի վերաբաշխում էր սկսվել, ու այդ ժամանակ կտրուկ նվազեցին ձվի գները, այն ժամանակ արդեն այսօրվա իրավիճակի նախադրյալները կային։ Ես՝ որպես սպառողների պաշտպան, ասում էի, որ իջեցումը մեզ համար նպաստավոր է, բայց երբ որ դրա հետևանքով ձեռնարկությունները մեկը մյուսին կուլ կտան, և կսկսվի հակառակ երևույթը, այն ժամանակ մենք նոր կտեսնենք պտուղները։ Այդ ժամանակը հիմա եկավ,-«7օր»-ին ասել է Ա. Պողոսյանը։
Շուկայում ձվի բացակայության և գնի բարձրացման երկրորդ պատճառը, ըստ նրա, Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի կողմից տարբերակված մոտեցում չցուցաբերելն է։ Մասնավորապես, օրինակ, անպատշաճ մակնշման համար այդ հանձնաժողովը բոլոր ձեռնարկություններին նույն գումարով է պատժել.
-Դա, իմ համոզմամբ, նշանակում էր մեծին, հզորին պարգևատրել, իսկ փոքրին սննանկացնել և ոչնչացնել։ Եվ այդպես էլ եղավ։ Մի քանի փոքր ձեռնարկություններ պարզապես սնանկացան ու փակվեցին։
«Սպառողների ասոցիացիա»-ի նախագահի խոսքերով՝ ձվի շուկայում այսօր 2 ձեռնարկություն կա, որոնք զբաղեցնում են դրա 43%-ը, ինչն անթույլատրելի է թե՛ տրամաբանությամբ, թե տնտեսական օրենքներով։
-Նաև այդ 2-ը տարբեր ձեռնարկություններ են, տարբեր սուբյեկտներ, բայց պատկանում են նույն օբյեկտին։ Եվ հետո, այդ ձեռնարկությունների մենեջմենթի բոբիկության խնդիրն էլ կա։ Նրանք պետք է հեռանկարային հաշվարկներ ունենային գրեթե բոլոր պարագաներում, պետք է կարողանային այնպես ծրագրել, որ այս վիճակը չստեղծվեր,-նշել է Ա. Պողոսյանը։
Այդ ձեռնարկություններից Ա. Պողոսյանին նաև վստահեցրել են, որ թեև ձվի արտադրության քանակը նվազել է, բայց իսպառ չի վերացել, իսկ գործարանի արտադրամասերում ոչ մի ձու չի մնում՝ բոլորն առաքվում են։ Պարզապես հնարավոր է, որ շղթայի մյուս օղակներում են ձուն պահում, որպեսզի վերջին 2 օրերին ավելի բարձր գնով վաճառեն։
7or.am