Աշխարհ

11.10.2017 10:07


Հոր և աղջկա հանդիպումը Երևանում. Յանա Եգորյանը 17 տարվա դադարից հետո տեսավ հորը (տեսանյութ)

Հոր և աղջկա հանդիպումը Երևանում. Յանա Եգորյանը 17 տարվա դադարից հետո տեսավ հորը (տեսանյութ)

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը մի քանի օրով Հայաստան է ժամանել և այստեղ հանդիպել հորը։

Instagram-ի իր էջում նա հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հոր հետ ավտոմեքենա նստում։

«Այ սա հասկանում եմ, հայրս ամեն օր նոր մեքենայով է գալիս… Մնում է հասկանալ` ինչպես է պետք բացել բեռնախցիկը»,- գրել է նա։

Հայրը կատակով պատասխանել է, որ ավտոմեքենան գողացված է։

Յանա Եգորյանի հայրը` Կարապետ Ալավերդյանն ապրում է Երևանում։ Յանան 17 տարի չէր տեսել նրան։ Ծնողները բաժանվել են, երբ նա վեց տարեկան է եղել։ Հայտնի սուսերամարտիկը մոր ազգանունն է կրում, քանի որ ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել։ «Էքսպրեսս-գազետային» տված հարցազրույցում նա պատմել էր հոր հետ հարաբերությունների մանրամասների մասին։ Նույն հարցազրույցում նա խոստովանել էր նաև, որ «հորը տեսնելու խելագար ցանկություն չունի, քանի որ իրեն դաստիարակել է մայրը»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը