Աշխարհ

10.10.2017 21:56


Կատալոնիայի անկախության հռչակումը մի քանի շաբաթով առկախվեց

Կատալոնիայի անկախության հռչակումը մի քանի շաբաթով առկախվեց

Կատալոնիայի առաջնորդ Պուչդեմոնը շեշտել է, որ այս պահը պատմական է Կատալոնիայի համար:

«Քվեատուփն ասել է «Այո» անկախությանը, և դա է այն կամքը, որով ես առաջ եմ շարժվելու: Ես ցանկանում եմ հետևել Կատալոնիայի ժողովրդի կամքին, իսկ դա անկախ պետություն դառնալն է: Այսօր ես ստանձնում եմ Կատալոնիայի՝ հանրապետական կառավարման ձևով անկախ պետություն դառնալու մանդատը»,-հայտարարել է Պուչդեմոնը:

Նա միաժամանակ ընդգծել է, որ վերջին շրջանում երկխոսության և բանակցությունների կոչեր են հնչել աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ առաջնորդների, Նոբելյան մրցանակակիրների և այլ հարգարժան անձանց կողմից, և այդ կոչերը պետք է հարգվեն:

«Մենք առկախում ենք անկախության հռչակումը մի քանի շաբաթով, քանի որ ցանկանում ենք խելամիտ երկխոսություն և միջնորդություն ունենալ Իսպանիայի պետության հետ»,- ընդգծել է Պուչդեմոնը:

2017թ-ին հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցածների շուրջ 43 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախությանը: Մադրիդը չի ճանաչել հանրաքվեի փաստն ու արդյունքները:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը