Թուրքիան ռուսական ակումբի ամերիկացի մարզիկներին վիզա չի տրամադրել
Թուրքական «Ֆեներբահչե» և ռուսական «Նադեժդա» կանանց բասկետբոլային ակումբների հանդիպումից առաջ, ռուսական կողմի 2 ամերիկացի բասկետբոլիստներ չեն կարողացել մուտք գործել Թուրքիա: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիան ռուսական ակումբի 2 ամերիկացի մարզիկներ Էմմա Քանոնին և Բրիոնե Ջոնսին չի տրամադրել վիզա:
Բանն այն է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան դիավանագիտական խնդիրների պատճառով մի քանի օր է, ինչ միմյանց քաղաքացիներին վիզա չեն տրամադրում:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ ռուսական ակումբի նախագահ Օլեգ Խրամկինը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել վերոնշյալ կապակցությամբ: Նա թուրքական կողմի որոշումը որակել է որպես սկանդալային:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին:

Աղբյուրը` Ermenihaber.am