Լրահոս

11.10.2017 08:08


Դավիթ Բեկի նրբանցքի տներից մեկի բակում օձ են բռնել

Դավիթ Բեկի նրբանցքի տներից մեկի բակում օձ են բռնել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14:47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի նրբանցքի տներից մեկի բակում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը