Լրահոս

11.10.2017 07:06


Գետարգել գյուղի դպրոցի մոտակայքում օձ է նկատվել

Գետարգել գյուղի դպրոցի մոտակայքում օձ է նկատվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14:35-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը