Ի. Ալիև. «Ադրբեջանը վստահ է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները»
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը վստահ է, որ մինչև Հայաստանը չազատի «գրավյալ» տարածքները, այդ թվում նաև ԼՂ-ն, Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները։
«Տարածաշրջանում ընդհանուր կարծիք կա, որ առաջին քայլը պետք է Հայաստանն անի՝ ազատելով «գրավյալ» տարածքները»,- ասել է նա՝ գոհունակություն հայտնելով, որ Թուրքիան ըմբռնումով է մոտենում հարցին.
«Եթե այդ 2 հարցերն առանձնացվեն իրարից, թերևս Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցությունները սառեցնի։ Տնտեսական ճնշումը հիմնական միջոցն է՝ ստիպելու Հայաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ»։