Վրաստանի նախագահը վետո է դրել Սահմանադրության փոփոխությունների վրա
Վրաստանի նախագահը վետո է դրել Սահմանադրության փոփոխությունների վրա, որոնք է՛լ ավելի են ընդարձակում խորհրդարանական կառավարումը: Երեկ հեռարձակված տեսաելույթում Գիորգի Մարգվելաշվիլին պահանջել է մի շարք փոփոխություններ կատարել նախագծում, այդ թվում՝ վերականգնել նախագահի ուղիղ ընտրությունները և 2020 թվականից արդեն խորհրդարանական ընտրություններն անցկացնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով:
Չնայած Մարգվելաշվիլիի ընդդիմությանը՝ իշխող կուսակցությունը նախանցած շաբաթ հավանություն էր տվել փոփոխություններին և հիմա էլ հայտարարում է, թե կարող է հաղթահարել նախագահական վետոն․ «Վրացական երազանք»-ը խորհրդարանում 117 մանդատ ունի՝ պահանջվող 114-ի փոխարեն:
Նախագահական հաջորդ ընտրությունները Վրաստանում անցկացվելու են 2018-ին, Մարգվելաշվիլին երկրորդ անգամ առաջադրվելու մասին առայժմ չի հայտարարել:

Աղբյուրը՝ Ազատություն