Լրահոս

10.10.2017 14:34


Խոշոր հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում․ հայտարարվել է բարդության «ԲԻՍ-1» աստիճան

Խոշոր հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում․ հայտարարվել է բարդության «ԲԻՍ-1» աստիճան

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին՝ ավտոսանդուղքի օգնությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը