Աշխարհ

10.10.2017 13:51


Ադրբեջանի ռազմածովայինները նախատեսվածից ավելի են մնացել Իրանում

Ադրբեջանի ռազմածովայինները նախատեսվածից ավելի են մնացել Իրանում

Հոկտեմբերի 9-ի երեկոյան Իրանում գտնվող Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի ներկայացուցչական խումբը վերադարձել է Բաքու: Նրանք Ադրբեջան են վերադարձել նախապես ծրագրածից երկու օր ուշ: Հաղորդագրությունը փոխանցել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ռազմածովային ուժերի ռազմական նավախումբը բարեկամական այցով Իրան ուղևորվել էր հոկտեմբերի 3-ին: Ադրբեջանական նավախումբն այդ երկրում նախատեսում էր մնալ մինչև հոկտեմբերի 7-ը:

Սակայն այցը նախատեսվածից ավելի էր տևել. Ադրբեջանի ՌԾՈւ ներկայացուցիչները հանդիպել էին նաև Իրանի մերձկասպյան Գիլան նահանգի (օսթան) ղեկավար Մուսթաֆա Սալարիին: Քննարկման մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում:

Ավելացնենք, որ կասպյան պետությունների ռազմածովային ուժերը պարբերաբար նման փոխադարձ այցեր են կատարում: Հիշեցնենք, որ երկրները դեռևս չեն որոշել Կասպից ծովի ջրային տարածքների հստակ պատկանելիության հարցը, սահմանազատումը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը