Աշխարհ

10.10.2017 17:50


Ձերբակալությունների ևս մեկ ալիք Թուրքիայի զինված ուժերում

Ձերբակալությունների ևս մեկ ալիք Թուրքիայի զինված ուժերում

Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետաքննություններից մեկի շրջանակներում երկրի զինված ուժերի 70 կադրային զինվորականի վերաբերյալ ձերբակալության որոշում է կայացվել:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ նշյալ անձանց ձերբակալելու նպատակով հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան երկրի 7 նահանգներում միաժամանակյա գործողություններ են սկսվել:

Քոնիայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալված զինվորականներից 62 ռազմածովային ուժերի, 4-ը ցամաքային ուժերի, 2-ն էլ ժանդարմերիայի ծառայողներ են: Նրանց շարքում կա 2 գնդապետ, 7 կապիտան, 36 ավագ լեյտենանտ, 3 լեյտենանտ և 22 ենթասպա: Ձերբակալվածների շարքում կան նաև ռազմական օդաչուներ:

Նշվում է, որ Քոնիայի ոստիկանության մաքսանենգության և կազմակերպված հանցավորության վարչության կողմից նախաձեռնված գործողությունը դեռևս շարունակվում է:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը