Ադրբեջանի ՌԾՈւ ռազմաբազայում ուսումնամարզական դասընթաց է անցկացվում
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Միացյալ Թագավարության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված ռազմական համագործակցության շրջանակներում Ադրբեջանի ռազմածովային ուժերի՝ Բաքվում տեղակայված ռազմաբազայում մեկնարկել է ուսումնամարզական դասընթաց: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Մեծ Բրիտանիայի արքայական նավատորմի կողմից իրականացվող «Ծովի անվտանգության պլմանավորման դասընթացի» մարզական փուլին մասնակցելու համար Ադրբեջան է ժամանել Մեծ Բրիտանիայի նավատորմի նավաստիներից կազմված պատվիրակությունը:
Հոկտեմբերի 9-ին դասընթացի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան Զաուր Հյումմեթովը, ինչպես նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլ Մերի Քրոֆթսը:

Դասընթացը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 13-ը:
Աղբյուրը՝ razm.info