Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում․ սպանել է ծառայակիցը
Հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Աղդամ շրջանի զորամասերից մեկում սպանվել է զինված ուժերի զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուն (Saleh Valeh oğlu İsayev):Նախնական տվյալներով՝ սպանել է ծառայակիցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:
Զինծառայողը հուղարկավորվել է հոկտեմբերի 8-ին Լենքորանում: Ըստ զինծառայողի հարազատների՝ նրանց միջադեպի մասին մանրամասն տեղեկություն չեն հաղորդել:
Meydan TV-ի փոխանցմամբ՝ Լենքորան քաղաքի գործադիր իշխանությունները հաստատել են զինծառայողի սպանության մասին տեղեկությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորստի մասին:
Իսաև Սալեհ Վալեհ օղլուն ծնվել է 1998-ի օգոստոսի 12-ին Լենքորանում: Ըստ սոցցանցերի տեղեկությունների՝ բանակ էր զորակոչվել 2017-ի ապրիլին:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 46 մահացած զինծառայողի անուն, ևս 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում․ սպանել է ծառայակիցը
Հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Աղդամ շրջանի զորամասերից մեկում սպանվել է զինված ուժերի զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուն (Saleh Valeh oğlu İsayev): Նախնական տվյալներով՝ սպանել է ծառայակիցը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:
Զինծառայողը հուղարկավորվել է հոկտեմբերի 8-ին Լենքորանում: Ըստ զինծառայողի հարազատների՝ նրանց միջադեպի մասին մանրամասն տեղեկություն չեն հաղորդել:
Meydan TV-ի փոխանցմամբ՝ Լենքորան քաղաքի գործադիր իշխանությունները հաստատել են զինծառայողի սպանության մասին տեղեկությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորստի մասին:
Իսաև Սալեհ Վալեհ օղլուն ծնվել է 1998-ի օգոստոսի 12-ին Լենքորանում: Ըստ սոցցանցերի տեղեկությունների՝ բանակ էր զորակոչվել 2017-ի ապրիլին:
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 46 մահացած զինծառայողի անուն, ևս 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։
Աղբյուրը՝ razm.info