Լրահոս

10.10.2017 20:45


Մեծ Մասրիկի հարակից դաշտում կարտոֆիլով բեռնված բեռնատար «Ford»-ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Մեծ Մասրիկի հարակից դաշտում կարտոֆիլով բեռնված բեռնատար «Ford»-ն արգելափակվել է ցեխակույտի մեջ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19:43-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի հարակից դաշտում «Ford» մակնիշի կարտոֆիլով բեռնված բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի 34 UZ 273 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը