Աշխարհ

10.10.2017 09:54


Պորոշենկոյի հետ ասուլիսի ժամանակ Էրդողանը քնել է (տեսանյութ)

Պորոշենկոյի հետ ասուլիսի ժամանակ Էրդողանը քնել է (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ քնել է:

Կիեւում երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հայտարարությամբ են հանդես եկել: Մինչ Պորոշենկոն խոսել է, Էրդողանը քնել է:

Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, ինչպես է Էրդողանը պայքարում քնկոտության դեմ: Նա հորանջում է, աչքերը դանդաղ փակվում են, փորձում է սթափվել, բայց ապարդյուն:

Պորոշենկոյի ելույթի ընթացքում Էրդողանը հասցրել է մի քանի անգամ աչքը կպցնել:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը