Թուրք հետազոտողները բորից էներգիայի աղբյուր են ստացել
Թուրքական հետազոտական ընկերությունը, բորը պարզեցնելով, նոր տեսակի էներգիայի աղբյուր են ստացել:
Բոր (լատ.՝ Borum), տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի՝ կանաչ էներգիա անվամբ հայտնի նոր աղբյուրը բնական գազից ու նավթից ավելի էժան է:
Նշվում է, որ թուրք գործարար/գյուտարար Ֆարուք Դուրուքանին պատկանող ընկերությունը երկար ժամանակ զբաղվել է բոր պարունակող մետաղներից այդ տարրը առանձնացնելով և մշակելով: Արդյունքում կարողացել է ստանալ նոր էներգիայի աղբյուր, ինչը Թուրքիաի համար շատ կարևոր տեղ կարող է զբաղեցնել, քանի որ ըստ աղբյուրի՝ աշխարհի բորի պաշարների շուրջ 72 տոկոսը գտնվում է Թուրքիայում:
Նշվում է, որ գիտության մեջ որպես էթիլ բորատ հայտնի էներգիայի աղբյուրը, որն ավելի շատ հայտնի է կանաչ էներգիա անվամբ, Դուրուքանը իր թիմի հետ միասին կարողացել է ստանալ Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում գտնվող լաբորատորիայում:

Աղբյուրը` Ermenihaber.am