Լրահոս

10.10.2017 08:25


Սարի Թաղի տներից մեկի դարպասների արանքում օձ է արգելափակվել

Սարի Թաղի տներից մեկի դարպասների արանքում օձ է արգելափակվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16:06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 2-րդ փողոցի տներից մեկի դարպասների արանքում օձ է արգելափակվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը