Աշխարհ

10.10.2017 08:05


Այսօր հոգեկան առողջության միջազգային օրն է

Այսօր հոգեկան առողջության միջազգային օրն է

Հոկտեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության միջազգային օր։

Դեռևս 1948թ. ԱՀԿ կողմից սահմանվել է, որ առողջությունը ֆիզիկական, հոգեկան և սոցիալական ամբողջական լավակեցությունն է և ոչ միայն հիվանդության կամ ֆիզիկական արատի բացակայություն: 1992 թվականից հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային օր:
Աշխարհում 450 մլն մարդ տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Հայաստանում բնակչության 1,5 տոկոսն է գտնվում հոգեկան ծառայությունների հաշվառման մեջ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը