Լրահոս

09.10.2017 21:55


Վրաերթի են ենթարկվել 76-ամյա, 22-ամյա, 83-ամյա, 59-ամյա, 40-ամյա, 26-ամյա, 46-ամյա, 38-ամյա և 9-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել  76-ամյա, 22-ամյա, 83-ամյա, 59-ամյա, 40-ամյա, 26-ամյա, 46-ամյա, 38-ամյա և 9-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 7-ին` ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1941 թ. ծնված Ժաննա Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է 15-րդ թաղամասում վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին պարզվել է, որ Ժաննա Հ.-ն նշված վնասվածքը ստացել է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 20.00-ին, Գ.Չաուշի արձանի մոտ, «Միցուբիշի ԻՈ» մակնիշ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Տ.Պետրոսյան փողոցի թիվ 30/30 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Լիլիթ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանյան խճուղու թիվ 11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Արայիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հոկտեմբերի 7-ին ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1934 թ. ծնած Էմմա Ա.-ինև իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցի թիվ 18/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Գագիկ Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21.00-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան խճուղու թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Սոնա Խ.-ին. որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 04.00-ին, Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվադանոց:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել»-ի վարորդ, 1979 թ. ծնված Էդգար Ն.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 09.10-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 61-րդ կմ-ին «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1971 թ. ծնված Հրանտ Մ.-ինև իր մեքենայով տեղափոխվել նրան հիվանդանոց:

Նախապատրաստվում են նյութեր:

***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12.45-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Շատվան գյուղում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր մորն ու դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12.40-ի սահմաններում, Շատվան գյուղի կենտրոնական խճուղում «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1979 թ. ծնված Նիկոլայ Մ.-ն վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Գայանե Գ.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը