Լրահոս

09.10.2017 22:32


Թիվ 53 երթուղու ավտոբուսում գողացել է 1985 թ. ծնված Լիլիթի դրամապանակը

Թիվ 53 երթուղու ավտոբուսում գողացել է 1985 թ. ծնված Լիլիթի դրամապանակը

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցի թիվ 48 հասցեից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 13.00-ին, նշված հասցեի մոտ թիվ 53 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1985 թ. ծնված Լիլիթ Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանալի, բանկային և զեղչային քարտեր: Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը