Աշխարհ

09.10.2017 21:28


Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպաններին սպառնում է 15 տարվա ազատազրկում

Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպաններին սպառնում է 15 տարվա ազատազրկում

Հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպանների վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացության մեջ 11 հոգու համար պահանջվել է մինչև 15 տարվա ազատազրկում:

Մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» հոդվածների հատկանիշներով:

Վերոնշյալ մեղադրանքներն առաջադրվել են «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերի, նույն կազմակերպության անդամներ գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդների և Շվեյցարիայի քաղաքացի Ալի Գրավիի, կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Թաներ Քըլըչի, կազմակերպության կառավարման խորհրդի անդամ Վելի Աջուի, «Հայրենակցություն» իրավապաշտպան կազմակերպության անդամներ Նալան Էրքեմի, Օզլեմ Դալքըրանի, «Կանանց կոալիցիա» կազմակերպությունից Իլքնուր Ուսթունի, իրավապաշտպան, իրավապաշտպաններ Գյունալ Քուրշունի, Նեջեթ Թաշթանի, ակտիվիստ Շեյհմուշ Օզբեքլիի դեմ:

Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը