Աշխարհ

09.10.2017 20:20


Թուրքիայում բրիտանական ներդրումները նվազել են 20%-ով

Թուրքիայում բրիտանական ներդրումները նվազել են 20%-ով

Բրիտանական ընկերությունները 20%-ով նվազեցրել են Թուրքիայում կատարվող ներդրումների ծավալը: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ այս տեղեկությունը հրապարակել են Թուրքիայում գործող անգլիական ընկերությունների ղեկավարներից «Strategic Partnership Scheme Grubu» խմբի անդամները:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ ունեցած հանդիպմանը խմբի անդամները հայտարարել են, որ 20 տոկոսանոց անկման պատճառներից են երկրում տեղի ունեցող ձերբակալություններն ու Գերմանիայի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը:

Անգլիական ընկերությունների ղեկավարները նշել են, որ ներդրողների համար կարևոր է իմանալ, թե վաղն իրենց ինչ է սպասվում: Այդ տեսանկյունից որպես օրինակ խմբի ներկայացուցիչները բերել են Չինաստանը՝ նշելով, որ չնայած այդ երկրում ժողովրդավարության վիճարկելի է, սակայն Չինաստանի պարագայում վաղվա օրը կանխատեսելի է:

Նշվում է, որ ընկերությունների ղեկավարները Թուրքիայի վարչապետից հետաքրքրվել են երկրում ավելի քան 1 տարի շարունակվող արտակարգ իրավիճակի չեղարկման հնարավորության մասին: Բայց Յըլդըրըմից ստացել են չհուսադրող պատասխան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը