Աշխարհ

09.10.2017 15:12


Թուրք-ամերիկյան լարվածությունը ազդել է դոլարի կուրսի վրա

Թուրք-ամերիկյան լարվածությունը ազդել է դոլարի կուրսի վրա

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջացած «վիզայի ճգնաժամի» պատճառով Թուրքիայում դոլարի կուրսը կտրուկ բարձրացել է: Ներկայումս այն հասնում է 3.78 լիրայի: Ըստ թուրքական «Gazeteduvar» լրատվական կայքի՝ այս օրերին դոլարը գրանցել է վերջին 8 ամիսների ընթացքում ունեցած ամենաբարձր ցուցանիշը: Միևնույն ժամանակ եվրոյի կուրսը նույնպես բարձրացել է՝ հասնելով 1 եվրոյի դիմաց 4.44 լիրայի: Ըստ աղբյուրի՝ սա բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է:

Նշենք, որ ճգնաժամն առաջացավ այն բանից հետո, երբ Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորվեց:

Ինչից հետո հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: ԱՄՆ այս որոշումից հետո չուշացավ պաշտոնական Անկարայի պատասխան քայլը: Վերջինս դադարեցրեց վիզաներ տրամադրել ամերիկացիներին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը