Աշխարհ

09.10.2017 14:45


Լուկաշենկոն և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Լուկաշենկոն և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

Հոկտեմբերի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարները: Հասանովն այցելել է Բելառուս այդ երկրի պաշտպանության նախարարի հրավերով: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի կայքը:

Զաքիր Հասանովի հետ հանդիպանը Լուկաշենկոն իր խոսքում նաև նշել է, որ չեն պատրաստվում որևէ մեկի առաջ արդարանալ, քանի որ իրենց համագործակցությունը «որևէ միջազգային պայմանագիր չի խախտում»:

Նա ավելացրել է, որ «մտածում է» մոտ ժամանակներս կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և կքննարկեն տարբեր թեմաներ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Բելառուս է այցելել հոկտեմբերի 8-ին: Նույն օրը նրան ցուցադրել են նաև Բելառուսում հավաքվող, չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: «Պոլոնեզը» կարող է նաև բալիստիկ հրթիռներ կրել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը