Լրահոս

09.10.2017 14:34


«Ֆորդ» ավտոսրահի մոտ «Mercedes»-ը բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել

«Ֆորդ» ավտոսրահի մոտ «Mercedes»-ը բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 00:06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում «Mercedes» մակնիշի 06 JJ 060 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:

Այս խորագրի վերջին նյութերը