Լրահոս

18.03.2009 15:46


Ի՞նչ կլինի դոլարի հետ

ԱՄՆ Պետական գանձարանի նախագահ Բեն Բերնանկեի վերջին շրջանի հայտարարությունները, որպես կանոն, աչքի են ընկնում լավատեսությամբ։ Իր վերջին ելույթում  նա հայտարարեց, որ արդեն այս տարվա վերջին Միացյալ Նահանգների տնտեսությունը «ուժեղ և կայուն» տեմպերով կսկսի վերականգնվել։

Անդրադառնալով այդ ելույթին՝ ռուսական «ИЗВЕСТИЯ»  պարբերականը նշում է, որ Բերնանկեն  իր խոսքում ասեց այն, ինչն ԱՄՆ կառավարությունը փորձում էր թաքցնել. «Միացյալ նահանգների գանձապետարանը ստիպված է փող տպել»։

«Ինչու՞ Բերնանկեն հանկարծ անկեղծացավ, և ի՞նչ կլինի դոլարի հետ»,-հարցնում է պարբերականը՝ ավելացնելով, որ ԱՄՆ Պետական գանձարանի նախագահի հայտարարությունը անհանգստացրել է համաշխարհային տնտեսության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին։

Նշենք, որ 2006 թ.-ի գարնանից ԱՄՆ Պետական գանձարանը դադարեց ներկայացնել դրամական զանգվածի աճի վերաբերյալ տվյալները։ Ըստ էության ոչ ոք չգիտեր, թե  որքան է ԱՄՆ-ում տպագրվող դոլարի քանակը։ Ի՞նչն է ստիպել Բերնանկեին հրապարակավ խոստովանել երկրի տնտեսության վերականգմանն ուղղված, ծայրահեղ այս քայլին  դիմելու մտադրության մասին։ Ռուսաստանում արդեն անհանգստացած են, որ ԱՄՆ-ում չվերահսկվող փողային էմիսսիան ավելանալու է։ Համաշխարհային ճգնաժամի պայմաններում ինչի՞ կբերի դա։ Մասնագետներն առայժմ ձեռնպահ են մնում կանխատեսումներից՝ խորհուրդ տալով բնակչությանը այսուհետ իրենց խնայողությունները չպահել միայն դոլարի տեսքով։

Այս խորագրի վերջին նյութերը