Պատերազմի դեպքում մենք պատրաստ ենք հակահարված տալու
-Մեր աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ շատ-շատերին ձեռք չի տալիս, որ մեզ հետ պատերազմ լինի, բայց եթե լինի էլ, ես համոզված եմ, որ մենք պատրաստ ենք հակահարված տալու,- «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ, «Ժայռ» հ/կ հիմնադիր Ալեքսան Մինասյանը՝ կարծիք հայտնելով, որ մարտական ոգին առկա է թե՛ բանակում, թե՛ բանակից դուրս։
Այդուհանդերձ, Ա. Մինասյանի խոսքերով, նախաբանակային դաստիարակության հարցում մի փոքր թերացում կա.
-Միայն ասելով, որ ես պետք է գամ այսինչ պաշտոնին, չի լինի։ Չի լինելու, քանի դեռ մեր մեջ կա թույն, քանի դեռ մենք մեկս մյուսի նկատմամբ չարն ենք շնչում, և դա արտահայտվում է նաև մեր բանակում։
Երբեմն արձանագրվող սահմանի հատման դեպքերն էլ Ա. Մինասյանը բացատրել է ոչ թե դասալքությամբ, այլ պատահականությամբ, իսկ դա պատճառաբանել բանակային ռեժիմի թուլացմամբ։

7or.am