Ամերիկացիներն ամենաշատը սիրում են Օբամային ու Քլինթոնին
USA Today-ի անցկացրած հարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն երրորդ տարին անընդմեջ ամերիկացիների կողմից ճանաչվում է տարվա ամենահայտնի մարդը։
Նրան «ԱՄՆ ամենապաշտելի քաղաքացիների» ցուցակում հաջորդում է Ջորջ Բուշ կրտսերը։ Երրորդ տեղում է ԱՄՆ մեկ այլ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
Տասնյակի մեջ են մտել նաև Բիլ Գեյթսը, Նելսոն Մանդելան, Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, Ջիմի Քարտերը և Դալայ-լաման։
«Ամենաճանաչված կին» տիտղոսը հերթական անգամ բաժին է հասել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։
Երկրորդ տեղում, ամերիկացիների կարծիքով, Սարա Փեյլինն է, երրորդում՝ Օպրե Ուինֆրին։ Իսկ առաջին տիկին Միշել Օբաման կարողացել է առաջ անցնել նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսից և Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթից։
Տասնյակում են նաև դերասանուհի Անջելինա Ջոլին, Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, բիրմայական ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին։