ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը կասեցրել է վիզաների տրամադրումը (տեսանյութ)
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը կասեցրել է ԱՄՆ քաղաքացիներին բոլոր տեսակի վիզաների (բացի միգրացիոնից) տրամադրումը։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է դեսպանատան Twitter–յան էջում։
«Վերջին իրադարձությունները ստիպում են Թուրքիայի կառավարությանը վերանայել թուրքական դիվանագիտական առաքելությունների և դրանց անձնակազմի նկատմամբ ԱՄՆ կառավարության պարտականությունների մասին հարցը։ Մեր դեսպանատներ ու հյուպատոսություններ այցելությունները նվազագույնի հասցնելու համար մենք կասեցրել ենք ոչ միգրացիոն վիզային ծառայությունները ԱՄՆ–ում թուրքական բոլոր դիվանագիտական հաստատություններում»,–ասված է այդ հայտարարությունում։
Կիրակի օրն էլ Անկարայում ԱՄՆ դեսպանատունն էր հայտնել, որ դադարեցնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատներում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը։
Հիշեցնենք, որ դիվանագիտական այս սկանդալը ծագել է Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո: Նա մեղադրվում է նախորդ տարի տապալված հեղաշրջման պատասխանատու համարվող Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և լրտեսության մեղադրանքով:
ԱՄՆ կառավարությունը խորը մտահոգություն է հայտնել և նրա դեմ մեղադրանքներն անվանել է անհիմն և Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններին հակասող:

7or.am