Լրահոս

09.10.2017 11:00


Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը (ուղիղ միացում)

Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը (ուղիղ միացում)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ուսումնասիրվել էին հեռախոսային գաղտնալսումները:

ԱԱԾ-ն ձայնագրել էր 2017թ. մարտին ՕՐՕ դաշինքի շտաբում Սամվել Բաբայանի և տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունները: Դատարանում Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ այդ խոսակցությունները կապ չունեն առաջադրված մեղադրանքի հետ:

«Գործին չվերաբերող նյութերն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ: Ընտրությունների վերաբերյալ խոսակցությունն ի՞նչ կապ ունի այս գործի հետ: Եթե իրական փաստերի հիմքով առաջնորդվեք, ես այստեղից հաստատ տուն պիտի գնամ»,-ընդգծել էր նա:

Նշենք, որ դատարանում հրապարակված հեռախոսային խոսակցություններում «Իգլայի» մասին որևէ խոսք չէր եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը