Լրահոս

08.10.2017 19:50


Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Honda-ն դուրս է եկել ճանապարահի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորակում. կա 1 զոհ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Honda-ն դուրս է եկել ճանապարահի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորակում. կա 1 զոհ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Honda մակնիշի 75 AN 575 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արագածոտնի Մռավյան գյուղի բնակիչ, 76-ամյա Մայիս Հակոբյանը և Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Նորայր Անտոնյանը տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Հակոբյանը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը