Լրահոս

08.10.2017 20:50


Եղիպատրուշ գյուղի մոտակա լճափնյա հատվածում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է ցեխակույտում

Եղիպատրուշ գյուղի մոտակա լճափնյա հատվածում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է ցեխակույտում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 14:14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտակա լճափնյա հատվածում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի 22 UU 473 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., 3 ուղևոր) արգելափակվել է ցեխակույտում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը