Լրահոս

08.10.2017 10:43


Խոշոր ավտովթար Հյուսիսային ավտոկայանի մոտ. բախվել են Mitsubishi բեռնատարը, Opel-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Հյուսիսային ավտոկայանի մոտ. բախվել են Mitsubishi բեռնատարը, Opel-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, բախվել են Mitsubishi Canter մակնիշի 723 OC 61 համարանիշի բեռնատարը, Opel մակնիշի 34 AM 182 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 NT 508 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը