Հեռախոսային ահաբեկիչներն առևտրի կենտրոններ են «ականապատել» Մոսկվայում, Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում
Շաբաթ երեկոյան Մոսկվայում ավելի քան 3 հազար մարդ է տարհանվել 14 տարբեր հաստատություններում ռումբի մասին անանուն հեռախոսազանգից հետո։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ հաստատությունների թվում են եղել առևտրի 3 կենտրոն և 4 հյուրանոց։
ТАСС-ն էլ նշում է, որ նմանօրինակ ահազանգ է ստացվել նաև Սանկտ Պետերբուրգոում։ Այնտեղ մարդիկ տարհանվել են առևտրի 4 կենտրոնից։
Տարհանում է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդի առևտրի կենտրոնից ևս։
Վարչական շենքերի և առևտրի կենտրոնների «ականապատման» մասին անանուն ահազանգերի ալիքը Ռուսաստանում շարունակվում է արդեն մի քանի շաբաթ։
Իրավապահները ստուգել են բոլոր օբյեկտները․ ահազանգերից որևէ մեկը չի հաստատվել։

7or.am