Լրահոս

07.10.2017 22:19


Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետից գումար և ծխախոտ գողացողին հայտնաբերել են

Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետից գումար և ծխախոտ գողացողին հայտնաբերել են

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկից գողացել են դրամարկղը, որի մեջ եղել է գումար և ծխախոտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մարաշի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նշված գողությունը կատարելու կասկածանքով հոկտեմբերի 6-ին՝ ժամը 08.50-ին, բերման են ենթարկել 2000 թ. ծնված Արտյոմ Բ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը