Լրահոս

08.10.2017 07:40


Ռուսաստանում հայի կողմից կողոպուտ կատարելու հետևանքները

Ռուսաստանում հայի կողմից կողոպուտ կատարելու հետևանքները

Ոստիկանությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18.30-ին, Թալին քաղաքի Քոթանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Սարգիս Գ.-ն, որը ՌԴ իրավապահների կողմից 2017թ. մայիսի 22-ից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի /կողոպուտ/ մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Սարգիս Գ.-ն ձերբակալված է:

Այս խորագրի վերջին նյութերը