Լրահոս

27.12.2010 15:00


Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 398 հարկային և 11 մաքսային ծառայող

Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 398 հարկային և 11 մաքսային ծառայող

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով կադրային հարցերին' տեղեկացրել է, որ 2010թ. ընթացքում ՊԵԿ համակարգում ատեստավորվել է 471 հարկային ծառայող, որոնցից 70-ը չեն համապատասխանել զբաղեցրած պաշտոնին: Նրանցից 31-ը ազատվել են հարկային ծառայությունից, իսկ 39-ը' իջեցվել զբաղեցրած պաշտոնից: Համակարգի թափուր պաշտոնների համար կազմակերպվել է 2 մրցույթ, որին մասնակցելու դիմում է ներկայացրել 789 քաղաքացի: Մրցույթների արդյունքում հարկային ծառայողի պաշտոնում նշանակվել է 73 դիմորդ: Աշխատանքներ են տարվել նաև ներքին կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ: 2010թ. ընթացքում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 398 հարկային և 11 մաքսային ծառայող:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը