Իրաքը Թուրքիայից և Իրանից պահանջել է փակել Քուրդիստանի հետ սահմանները
Իրաքը պահանջում է, որ Թուրքիան և և Իրանը փակեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ-IKBY) հետ ունեցած սահմանները։
Թուրքական «Gazetevatan.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Իրաքի արտգործնախարարությունը նման պահանջով պաշտոնական գրություն է ուղարկել Բաղդադում Թուրքիայի և Իրանի դեսպանատներ։ Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեթ Մահջուբի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ ԱԳՆ-ն պահանջել է նաև դադարեցնել նորանկախ Քուրդիստանի հետ առևտրային հարաբերությունները, այդ թվում՝ նաև նավթի առևտուրը։
Թուրքիայի և Իրանի դեսպանատներին ուղղված պաշտոնական գրության մեջ ընդգծվել է Թուրքիայի, Իրանի և Իրաքի բարիդրացիական հարաբերությունների, Իրաքի ինքնավարության նկատմամբ հարգանք ցուցաբերելու, համագործակցության հզորացման և ընդհանուր վտանգի դեմ պայքարելու անհրաժեշտությունը։

Աղբյուրը` Ermenihaber.am