Աշխարհ

07.10.2017 14:59


Սիրիայի բանակը մտել է Դեր Զորում ԻՊ խոշոր հենակետ Մայադին քաղաք. AFP

Սիրիայի բանակը մտել է Դեր Զորում ԻՊ խոշոր հենակետ Մայադին քաղաք. AFP

Հոկտեմբերի 6-ին Սիրիայի կառավարական զորքերը մտել են Դեր Զոր քաղաքից 45կմ արևելք գտնվող ԻՊ խոշոր հենակետ ալ-Մայադին քաղաք։ Այս մասին հայտնում է «Ֆրանս-պրեսս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպության ղեկավարին։

Հոկտեմբերի 5-ին սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Սիրիայի կառավարական զորքերի միջև մարտեր են ընթանում Մայադինից 5կմ հեռավորության վրա։

Ըստ գործակալության՝ առաջխաղացման ընթացքում կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետության» մի քանի զենքի պահեստ և կապի հանգույցներ։

Ալ-Մայադին քաղաքը Դեր Զորի նահանգում ԻՊ վերջին խոշոր հենակետերից մեկն է։

Հավելենք, որ Սիրիայի կառավարական ուժերը սեպտեմբերի սկզբից մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ Դեր Զոր նահանգ։

Սիրիայի կառավարական ուժերը ազատագրել են Դեր Զոր քաղաքի մեծ մասը` արդեն իսկ կարողանալով շրջափակումից հանել քաղաքը:Սակայն Դեր Զոր նահանգի մեծ մասը դեռևս ԻՊ զինյալների ձեռքում է:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը