Լրահոս

07.10.2017 12:25


Հրդեհ է բռնկվել Բերքանուշ գյուղի դպրոցի փողոցում

Հրդեհ է բռնկվել Բերքանուշ գյուղի դպրոցի փողոցում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բերքանուշ գյուղի դպրոցի փողոցում այրվում է տուն, անասնակեր և ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հակոբյան փողոցի տներից մեկի բակում այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր և հարակից կայանած «ՎԱԶ 2101» մակնիշի 34 PZ 997 պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի աջակողմյան հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:46-ին:

Այս խորագրի վերջին նյութերը