Լրահոս

27.12.2010 17:50


Լիբանանում գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը

Դեկտեմբերի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության  նախաձեռնությամբ  գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը:

Դեսպան Աշոտ Քոչարյանը ողջույնի խոսքում կարեւորել է Ասոցիացիայի ստեղծումը, ներկայացրել Ասոցիացիայի հիմնական նպատակները: Նա հույս է հայտնել, որ հիմնադիր անդամների ջանքերի շնորհիվ հաջորդ տարվա ընթացքում հնարավոր կլինի ծավալել արդյունավետ գործունեություն բոլոր փոխշահավետ ոլորտներում' երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու նպատակով: Այնուհետեւ քննարկվել են որոշ ընթացակարգային հարցեր, կապված Ասոցիացիայի գրանցման եւ հիմնադիր անդամների պարտավորությունների հետ: Ներկայացվել են առաջարկություններ Ասոցիացիայի խորհրդի անդամների  թեկնածուների վերաբերյալ:

Ասոցիացիայի ստեղծման նպատակն է նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը' առեւտրատնտեսական, զբոսաշրջության, կրթական, մշակութային, առողջապահական  եւ այլ ոլորտներում: Ասոցիացիայի հիմնադիր անդամներն են «Բիբլոս», «Քրեդիտ» եւ «Աուդի» բանկերի ղեկավարները, Լիբանանի հայտնի գործարարները:  Նախատեսվում է, որ Ասոցիացիայի պաշտոնական  հիմնադրման մասին կհայտարարվի 2011 սկզբին' գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային հարցերն ավարտելուց հետո:  

Այս խորագրի վերջին նյութերը