Լրահոս

27.12.2010 18:18


Որակավորվել է 9 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների' հրավիրված 16 դիմորդներից քննությանը ներկայացել է 14 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 21 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 166 վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 27.12.2010թ. դրությամբ որակավորման վկայական  ունի 362 հաշվապահ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը