«Սմայլիկի» համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսերին նա ապրում էր Միացյալ Նահանգներում: 1963 թվականին նկարչին դիմեցին «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և խնդրեցին ստեղծել այնպիսի վառ ու հիշվող մի խորհրդանշան, որը կդառնար ընկերության այցեքարտը: Հարվին երկար չմտածեց և հյուրերին առաջարկեց այն դեղին, ժպտացող դեմքը, որն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում՝ «սմայլիկը»: Պատվիրատուները նկարչին վճարեցին ընդամենը 45 դոլար, վերցրեցին նկարն ու գնացին: Շուտով նրանք դեղին ժպիտից կրծքանշաններ պատրաստեցին ու բաժանեցին ընկերության աշխատակիցներին: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Կես ամիս անց կրծքանշանների թիվը գերազանցում էր 10 հազարը: Այնուհետև դրանք հաշվում էին միլիոններով:
Հետագայում Հարվին հպարտությամբ պիտի ասեր, որ մարդկության և նկարչության պատմության մեջ դեռ ոչ մի ստեղծագործություն չի ստեղծվել այդքան հեշտ և չի բերել այնքան ուրախություն, որքան իր ժպիտը:
Այսօր «սմայլիկի» ծննդյան օրն է

7or.am