Աշխարհ

06.10.2017 21:21


Այսօր ժպիտի համաշխարհային օրն է․ ինչպես է ստեղծվել «սմայլիկը»

Այսօր ժպիտի համաշխարհային օրն է․ ինչպես է ստեղծվել «սմայլիկը»

Ամեն տարի, հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը աշխարհը նշվում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day):

Առաջին անգամ Ժպիտի օրը նշվել է 1999թ.։ Այսպիսի հրաշալի օր ունենալու համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսերին նա ապրում էր Միացյալ Նահանգներում: 1963 թվականին նկարչին դիմեցին «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և խնդրեցին ստեղծել այնպիսի վառ ու հիշվող մի խորհրդանշան, որը կդառնար ընկերության այցեքարտը: Հարվին երկար չմտածեց և հյուրերին առաջարկեց այն դեղին, ժպտացող դեմքը, որն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում՝ «սմայլիկը»: Պատվիրատուները նկարչին վճարեցին ընդամենը 45 դոլար, վերցրեցին նկարն ու գնացին: Շուտով նրանք դեղին ժպիտից կրծքանշաններ պատրաստեցին ու բաժանեցին ընկերության աշխատակիցներին: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները: Կես ամիս անց կրծքանշանների թիվը գերազանցում էր 10 հազարը: Այնուհետև դրանք հաշվում էին միլիոններով:

Հետագայում Հարվին հպարտությամբ պիտի ասեր, որ մարդկության և նկարչության պատմության մեջ դեռ ոչ մի ստեղծագործություն չի ստեղծվել այդքան հեշտ և չի բերել այնքան ուրախություն, որքան իր ժպիտը: Հարվի Բիլը վստահ էր, որ հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը պետք է նվիրված լինի լավ տրամադրությանը։ Տոնի նշանաբանն է. «Լավություն արա, օգնիր ինչ–որ մեկին ժպտալ...»։ Դե իսկ «սմայլիկի» ծննդյան օրը հոկտեմբերի 19 է։

Ուրախ տրամադրություն բոլորին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը