Աշխարհ

06.10.2017 13:30


Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե աշտարակներ կտեղադրի

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե աշտարակներ կտեղադրի

Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով 688 կմ երկարությամբ բետոնե պատ կառուցելուց հետո, այժմ էլ սկսել է նմանատիպ պատ կառուցել 144 կմ երկարություն ունեցող Իրանի հետ սահմանին:

Թուրք-սիրիական սահմանին պատից հետո տեղադրվելու է 15 մետր բարձրությամբ 7 մետր շրջանագծով բետոնե աշտարակներ:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս աշտարակները, որոնք տեղադրվելու են սահմանի երկայնքով, նախատեսված են ապօրինի սահմանահատումները կանխելու համար: Նշվում է, որ 5 հարկից բաղկացած աշտարակները ապահովված են լինելու 10 հոգանոց զինվորական անձնակազմի ծառայության և ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

30 սմ հաստությամբ պատերի արտաքին շերտը համալրված է տարբեր տեսակի հրաձգային զենքերի փամփուշտներից ու արկերից, ինչպես նաև ռումբերի պայթյուններից պաշտպանող 10 սանտիմետրանոց պաշտպանիչ շերտով:

Նշվում է, որ աշտարակները նախագծված են այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանց տեղափոխումը սահմանի մեկ այլ հատված:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը