Աշխարհ

06.10.2017 13:05


Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի 2017 թ. խոշորագույն ռազմածովային զորավարժությանը

Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի 2017 թ. խոշորագույն ռազմածովային զորավարժությանը

Թուրքիայի ռազմածովային ուժեր ներգրավված են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Միջերկրական ծովում անցկացվող ՆԱՏՕ-ի խոշորագույն ՌԾՈւ զորավարժությանը՝ Brilliant Mariner-2017-ին: Զորավարժությունն անցկացվում է Ֆրանսիայի տարածքային ջրերում: Այս մասին հայտնում էԹուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Նշվում է, որ սա 2017 թ. ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության անցկացրած խոշորագույն զորավարժությունն է:

Թուրքիայից և Ֆրանիսյաից բացի մասնակցում են նաև Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ, ՆԱՏՕ-ի ՌԾՈւ մշտական ծովային խմբեր:

Թուրիքայից զորավարժությանը մասնակցում է մեկ ֆրեգատ, ևս մեկ ականաազերծման նավ և 4 շտաբային զինծառայող:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը